Հայ գեղասահորդները ավարտեցին իրենց ելույթները Հելսինկիում ընթացող Եվրոպայի առաջնությունում23 հունվարի 2009 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկած Եվրոպայի գեղասահքի առաջնությունում հայ գեղասահորդները ժամկետից շուտ ավարտեցին իրենց ելությները: Հայաստանցի գեղասահորդներ Գեղամ Վարդանյանն ու Անի Վարդանյանը չկարողացան անցնել մրցումների երկրորդ փուլ (ազատ ծրագիր) «կարճ ծրագրում» անհաջող ելույթների պատճառով: Արդյունքում նրանք զբաղեցրին վերջին տեղերը խմբերում: Գեղամ Վարդանյանը 39-րդ, իսկ Անի Վարդանյանը 18.62 միավորով վերջին 40-րդ տեղը: Նշենք, որ «ազատ ծրագրին» կարող են մասնակցել «կարճ ծրագրի» արդյունքում 24 լավագույնների ցուցակում ընդգրկված մարզիկները: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայում, հայ գեղասահորդների անհաջող ելույթների պատճառը մարզումների համար պայմանների բացակայությունն է: Ֆեդերացիայում ավելինին չէին էլ հավակնում, եւ հայ մարզիկների մասնակցությունը պայմանավորված է հիմնականում միջազգային մրցություններին մասնակցելու փորձի ձեռքբերմամբ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |