Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղում23 հունվարի 2009 - 22:18 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին տեղի է ունեցել Corus Chess-2009 գերմրցաշարի 6-րդ փուլը: Հայ գրոսմայսթեր Լեւոն Արոնյանը վերսկսել է իր ոչ ոքիների շարքը, չկարողանալով առավելության հասնել ուկրաինացի Իվանչուկի հանդեպ: 56-րդ քայլում կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Մեկ այլ հայ շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը (Սլովակիա), հակառակը, համոզիչ հաղթանակ է տարել իր ռուս գործընկեր Ալեքսանդր Մորոզեւիչի հանդեպ, նրան երկրորդ անընդմեջ պարտությունը հասցնելով այս մրցաշարում: 5 փուլերից հետո 4 միավորով առաջատարն է ուկրաինացի Կարյակինը: Արոնյանը, Մովսեսյանը (Սլովակիա), Ռաջաբովը (Ադրբեջան), Դոմինգեսը (Կուբա), Սմիթսը (Հոլանդիա) ունեն 3,5-ական միավոր: Վան Վելին (Հոլանդիա), Կամսկին (ԱՄՆ), Կարլսենը (Նորվեգիա), Սթելվագենը (Հոլանդիա) եւ Ադամսը (Անգլիա) ունեն 3-ական միավոր: Իվանչուկն (Ուկրաինա) ու Վան Յուէն (Չինաստան)` 2,5-ական միավոր; Մորոզեւիչը (Ռուսաստան) 1,5-ական միավորով դեռեւս մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է: 6-րդ փուլի արդյունքները. Լեւոն Արոնյան` Հայաստան-Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա-0,5:0,5 Թեմուր Ռաջաբով` Ադրբեջան-Գատա Կամսկի`ԱՄՆ-1:0 Սերգեյ Մովսեսյան` Սլովակիա-Ալեքսանդր Մորոզեւիչ` Ռուսաստան-1:0 Յան Սմիթս` Հոլանդիա-Լեյներ Դոմինգես` Կուբա-0,5:0,5 Վան Յուէ` Չինաստան-Մայքլ Ադամս` Անգլիա-0:1 Մագնուս Կարլսեն` Նորվեգիա-Սերգեյ Կարյակին`Ուկրաինա-0,5:0,5 Դանիել Սթելվագեն` Հոլանդիա-Լյուկ Վան Վելի-0,5:0,5: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |