Դավիթ Նալբանդյանը կորտ դուրս կգա Դեւիսի Գավաթի քառորդ եզրափակչում

PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանն ու Խուան-Մարտին Դել Պոտրոն Արգենտինայի հավաքական են հետ կանչվել Դեւիսի Գավաթի քառորդ եզրափակչում Չեխիայի հետ հանդիպմանը մասնակցելու համար: Արգենտինայի թիմի կապիտան Մոդեստո Վասկեսի խոսքով, Նալբանդյանն ու Դել Պոտրոն Արգենտինայի հավաքականի ամենաարժեքավոր թենիսիստներն են:



«Նալբանդյանն ու Դել Պոտրոն ասել են, որ հանդես կգան հավաքականի կազմում, եթե քառորդ եզրափակիչ անցնեն եւ, իհարկե, հաստատեցին իրենց խոսքերը: Մոտ ժամականերում մենք որոշում կընդունենք, թե ով կմտնի Չեխիայի հավաքականի հետ հանդիպման թիմի կազմի մեջ»,- Վասկեսին մեջբերում է Reuters-ը:



Նշենք, որ Նալբանդյանն ու Դել Պոտրոն բաց էին թողել 1/8 եզրափակչի հանդիպումը Նիդեռլանդների թիմի հետ, որն ավարտվել էր լատինամերիկացիների համոզիչ հաղթանակով` 5:0 հաշվով: Նալբանդյանը չկարողացավ խաղալ վիրուսային ինֆեկցիայի պատճառով, իսկ Դել Պոտրոն խնդրեց ազատել իրեն հանդիպմանը մասնակցելուց:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---