Նիկոլայ Նաումով. «Լոկոմոտիվի դռները միշտ բաց են Գոհարյանի համար»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող եւ մոսկովյան «Լոմոկոտիվի»` արդեն նախկին խաղացող Հովհաննես Գոհարյանի անցումը բելոռուսական «Բատե» ՖԱ վերջապես տեղի ունեցավ: Նշենք, որ Գոհարյանի տեղափոխության մասին ասեկոսեները սկսեցին տարածվել ռուսական ԶԼՄ-ում դեռեւս փետրվար ամսին: Եւ ահա երեկ բելոռուսական ակումբը, վերադառնալով Թուրքիայից, որտեղ ուսումնա-մարզական հավաք էր անցկացնում, հայ հարձակվողի հետ պայմանագիր կնքեց: Այդ կապակցությամբ մոսկովյան «Լոմոկոտիվի» նախագահ Նիկոլայ Նաումովը պատմեց այն մասին, թե ինչու ակումբը չեղյալ հայտարարեց Գոհարյանի հետ ունեցած պայմանագիրը:



«Ես հանդիպեցի Գոհարյանի գործակալի հետ: Վերջինս խնդրեց չեղյալ հայտարարել Գոհարյանի պայմանագիրն այն կապակցությամբ, որայժմ ակումբները այնքան էլ մեծ ցանկությամբ չեն վարձակալում խաղացողներին: Մի քանի թիմեր հրաժարվեցին վարձակալել նրան: ակումբները ցանկանում են երկար ժամկետով խաղացող: Մենք նման պայմանի գնացինք եւ չեղյալ հայտարարեցինք պայմանագիրը: Բայց պայմանավորվածություն կա, որ անհրաժեշտության դեպքում Գոհարյանը գերապատվությունը կտա «Լոկոմոտիվին»: «Մեր դռները միշտ բաց են Գոհարյանի համար: Երբ նա անցնի այդ պրակտիկան, նա կվերադառնա»,- Նաումովի խոսքերն է մեջբերում «Լոմոկոտիվ-Ինֆոն»:



Լոկոմոտիվի գլխավոր մարզիչ Ռաշիդ Ռախիմովի խոսքով, Գոհարյանը պահեստայինների մեջ կլիներ, եթե Լոկոմոտիվում մնար:



«Գոհարյանը հիմնավոր էր մարզվում, հաջող խաղեր էր վարում երիտասարդական թիմում: Բայց պետք է հասկանալ, որ երիտասարդականում մեր խաղացողները 17-18 տարեկան են, իսկ Հովհաննեսը անցել է այդ մակարդակից: «Նա պետք է տղամարդկանց ֆուտբոլի լավ դպրոց անցնի, ինչպես իր ժամանակին արեց Դենիս Գլուշակովը: Մենք չէինք կարող նրան սպասեցնել: Եթե մենք նրան թիմում թողնեինք, շատ բարձր կլիներ այն բանի հավանականությունը, որ նա կմնար պահեստային: Եթե նրան հաջողվի գտնել իրեն մեկ այլ թիմում, մենք բոլորս շատ ուրախ կլինենք: Նա պետք է անցնի այդ դպրոցը, որպեսզի մեծ ֆուտբոլ խաղա»,- ավելացրել է Ռախիմովը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---