Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի անհատական առաջնության արծաթե մրցանակակիրն է

PanARMENIAN.Net - Ավարտվել է թայ-բրեքը Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանի ու ՌԴ ներկայացուցիչ Եկատերինա Կովալեւսկայի միջեւ: Հայ շախմատիստուհին սպիտակներով տանուլ տվեց ռուսաստանցի Եկատերինա Կովալեւսկային: Այդպիսով, Լիլիթ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի անհատական առաջնության արծաթե մրցանակակիրը: Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության հաղթող դարձավ ռուս Եկատերինա Կովալեւսկայան: Բրոնզե տիտղոսակիրը ռուս շախմատիստուհի Նատալյա Պոգոնինան է, որը հաղթեց վրացուհի Մայա Լոմինեիշվիլիին:



Հիշեցնենք, որ Մկրտչյանը վերջին 11-րդ փուլում կարեւոր հաղթնակ տարավ ռուս Մարինա Ռոմանկոյի հանդեպ: Արդյունքում Մկրտչյանն ու Կովալեւսկայան հավաքեցին 8,5-ական միավոր եւ խաղարկեցին թայ-բրեք:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---