Նազիկ Ավդալյանը Ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել

PanARMENIAN.Net - Հայ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանն արծաթե մեդալ է նվաճել Բուխարեստում (Ռումինիա) ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Ավդալյանը երկու վարժությունների արդյունքում բարձրացրել է 245 կիլոգրամ (պոկում-110, հրում-135), հավաքելով 289,7 միավոր:



Նազիկ Ավդալյանն իր նախորդ արդյունքը գերազանցել է 3 կգ-ով, բայց եւ չեմպիոնի տիտղոսը զիջել է ռուս ծանրորդուհի Օքսաննա Սլիվենկոյին, որը երկամարտի արդյունքում բարձրացրել է 255 կգ: Բրոնզե մեդալին արժանացել է Ռուսաստանի մյուս ներկայացուցիչ Տատյանա Մատվեեւան:



Այդպիսով, Ավդալյանը Ծանրամարտի Հայաստանի հավաքականին երկրորդ մեդալն է բերել: Առաջինը նվաճել է Առաքել Միրզոյանը (69 կգ)` առաջին անգամ արժանանալով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---