Թուրքիան կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուշուի մրցաշարին10 ապրիլի 2009 - 23:27 AMT PanARMENIAN.Net - Երեւանի «Դինամո» մարզասրահում ապրիլի 25 եւ 26-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուշուի մրցաշար: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը, այս պահին իր մասնակցությունը հաստատել են 10 երկրների թիմեր: «Մրցաշարին մասնակցելու հայտեր են ներկայացրել նաեւ Թուրքիայի, Իրանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Լիբանանի, Սիրիայի թիմերը, Ռուսաստանի 2 հավաքականներ, այդ թվում Մոսկվայի ու Դաղստանի հավաքականները: Սակայն ակնկալվում է, որ իրենց մասնակցությունը կհայտագրեն եւս 2-3 թիմ: Մարզիկներն այս մրցաշարում հանդես կգան 2 մարզաձեւում` մարտարվեստ, այսինքն մենամարտ, եւ մարմնամարզական վարժություններ: Վերջինիս կմասնակցեն նաեւ աղջիկներ»,-ասել է Չոբանյանը: Ըստ Չոբանյանի, այս մրցաշարը նաեւ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների նախապատրաստական փուլ կարելի է համարել: «Մենք կմասնակցենք նաեւ Ուշուի աշխարհի 10-րդ առաջնությանը, որը կանցնի հոկտեմբերի 26-30 Տորոնտոյում, եւ 2010թ. Եվրոպայի առաջնությանը: Եվրոպայի անցյալ տարվա առաջնությունում Վարշավայում մենք բավականին լավ ցուցանիշներ ունեցանք: Մեր ուշուիստները մեդալներ նվաճեցին, օրինակ, Սասուն Հայրապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Սերգեյ Սեւյանն ու Կարեն Սահակյանը արծաթե մեդալակիրներ, իսկ Հարություն Սիմոնյանը, Արման Ավետիսյանը եւ Լիանա Վարդանյանը բրոնզ նվաճեցին»,-նշել է Չոբանյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |