Մեկնարկում են բասկետբոլի Հայաստանի առաջնությունները

PanARMENIAN.Net - Մեկնարկում են Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Այսօր պայքարի մեջ կմտնեն կանայք, իսկ վաղը` տղամարդիկ:



Տղամարդկանց պայքարում ելույթ կունենան 6 թիմեր: Չեմպիոնության համար կպայքարեն Երեւանի «Պոլիտեխնիկը», «Հատիսը», «Սփյուռքը», «Արաբկիր-ՖԻՄԱ»-ն, Լեռնային Ղարաբաղի «Արցախը» եւ Գյումրիի համանուն թիմը: Երկարատեւ ընդմիջումից հետո վերածնվել է «Հատիսը»:



Առաջնության նորեկն է «Սփյուռքը», որի կազմում հանդես են գալու Հայաստանում բնակվող սփուռքահայ մի շարք բասկետբոլիստներ:



Կանանց պայքարում եւս ելույթ են ունենալու 6 թիմեր: Գյումրին դարձյալ ներկայացված է 2 թիմերով` ԳՄՀ-ն եւ «Գյումրին»: ԳՄԻ-ին` Գյումրու մանկավարժական համալսարանը հանդիսանում է Հայաստանի գործող չեմպիոն: Երեւանից հանդես կգան «Աջեռան», «Հատիսը» եւ «Գրանդ Քենդին»: Կանանց թիմ կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղը, որը հանդես կգա «Արցախ» անունով:



Առաջնության մասնակիցները առաջիկա ամիսներին կպայքարեն 4 շրջանով, որից հետո հայտնի կդառնան մրցանակակիրները: Առաջին 4 հորիզոնականներում հայտնված թիմերը իրավունք են ստանալու նաեւ տարեվերջում պայքարել Հայաստանի գավաթի համար:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---