Տիգրան Քոթանջյանը «Dubai Open»-ի 5-րդ փուլում զիջել է առաջատարի դիրքերը

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանը եւ Աշոտ Անաստասյանը Դուբայում շախմատի «Dubai Open» 11-րդ բաց առաջնությանը, որտեղ խաղարկվում է շեյխ Ռաշիդ Բին Համդանի գավաթը, 5-դ փուլում 4 միավորներով կիսում են մրցաշարային սադղակի 4-13-րդ տեղերը:



Տիգրան Քոթանջյանը, որն առաջին 4 փուլերում փայլուն ելույթ ունեցավ ու միանձնյա գլխավորում էր մրցաշարային սանդղակը, 5-դ փուլում կրեց իր առաջին պարտությունը` սպիտակներով զիջելով Բելգիայի ներկայացուցիչ Վադիմ Մալախատկոյին: Աշոտ Անաստասյանն իր հերթին իր չորրորդ հաղթանակը տարավ եւ միավորներով հավասարվեց Քոթանջյանին:



4.5 միավորներով առաջատար են Վադիմ Մալախատկոն, Պարագվայի շախմատիստ Աքսել Բաչմանը եւ ռուս Պավել Մալետինը:



Հայաստանի կողմից մրցաշարին մասնակցում են 6 շախմատիստներ, այդ թվում` Տիգրան Քոթանջյանը, Աշոտ Անաստասյանը, Հրանտ Մելքումյանը, Սուրեն Պողոսյանը, Վարդան Խոջայանը եւ Աղասի Ինանցը:



Հայ շախմատիստների մրցաշարային դրությունը 5 փուլերից հետո`



4-13. Տիգրան Քոթանջյա, Աշոտ Անաստասյան - 4 միավոր

14-34.Հրանտ Մելքումյան - 3.5

35-60. Սուրեն Պողոսյան - 3

61-76. Վարդան Խոջայան, Աղասի Ինանց - 2.5



Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 45000 ԱՄՆ դոլար, որից 1-ին տեղի համար` 6000, 2-րդի համար` 5000, 3-րդի համար` 4000 դոլար:



Մրցաշարն ընթանում է շվեյցարական համակարգով` 9 շրջան: Ժամանակի հսկողությունէ` 1 ժամ 30 րոպե մինչեւ պարտիայի վերջը` յուրաքանչյուր քայլում ավելացնելով 30 վայրկյան:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---