Արգենտինան պաշտոնապես հրաժարվել է մասնակցել Երեւանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը

PanARMENIAN.Net - Այսօր Արգենտինայի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվել է մասնակցել մայիսի 23-30 Երեւանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը: Ըստ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ստացած նամակի` հրաժարվելու պատճառը վարչական խնդիրներն են:



Նշենք, որ Արգենտինան, որը 3 բռնցքամարտիկի էր հայտագրել, մասնակցելու հրավերն ընդունած առաջին երկրներից մեկն էր:



Այդպիսով, մասնակից երկրների թիվը նվազեց, հասնելով 50-ի:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---