Թեթեւ ատլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանը կներկայացնի 22 մարզիկ 1 հունիսի 2009 - 23:20 AMT PanARMENIAN.Net - Որոշվել է 2009 թվականի հունիսի 20-21-ին Բոսնիայի եւ Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում կայանալիք Եվրոպայի պատմության մեջ առաջին թիմային առաջնությանը (երեք խումբ) մասնակցելու համար Թեթեւ ատլետիկայի Հայաստանի հավաքականի կազմը:Եվրոպայի թիմային առաջնությունը փոխարինել է Եվրոպայի գավաթին, որը վերջին 29-րդ անգամ անցկացվել է Անսի (Ֆրանսիա) քաղաքում հունիսի 20-22-ը: Ինչպես PanARMENIAN. Net-ի թղթակցին հաղորդել է հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը, պատվիրակությունը Հայաստանի թեթեւ ատլետիկայի Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Խաչատրյանի գլխավորությամբ 22 մարզիկից բաղկացած հավաքականը Բոսնիա կմեկնի հունիսի 17-ին: «Հավաքականի կազմը ձեւավորվել է երեկ ավարտված Հայաստանի առաջնության եւ Գառնիկ Ղուկասյանի անվան մրցաշարի արդյունքների հիման վրա: Հավաքականում մեծամասամբ ընդգրկվել են երկրի չեմպիոնները, բայց, քանի որ մեզ մոտ համապատասխան պայմանների բացակայության պատճառով որոշ մարզաձեւերում մրցումներ չեն անցկացվում, ուստի մենք կազմում ընդգրկել ենք նաեւ Հայաստանի առաջնությանը չմասնակցած մարզիկների: Նույնիսկ այս դեպքում Եվրոպայի առաջնությունում բաց ենք թողնելու մի քանի մարզաձեւ, որոնց ներկայացուցիչ պարզապես չունենք», - նշել է Հայրապետյանը: Վերջինիս խոսքերով, Հայաստանի հավաքականը լավ մարզավիճակում է, սակայն առաջին եւ երկրորդ տեղեր զբաղեցնելու հույսեր այժմ անիմաստ է փայփայել: Ինչ վերաբերում է մեր ելույթներին, ապա առանձին մարզիկներ կարող են հաջողության հասնել, սակայն թիմային ստուգարքում կարծում եմ կզբաղեցնենք մրցաշարային աղյուսակի միջին տեղերից մեկը: Իսկ հաջորդ խմբին անցնելու համար մենք պետք է զբաղեցնենք առաջին կամ երկրորդ տեղերը: Եվրոպայի թիմային առաջնությունը ներառում է չորս խումբ. Սուպերլիգա (Պորտուգալիա)» Առաջին խումբ (Նորվեգիա), Երկրորդ խումբ (Սլովակիա) եւ Երրորդ խումբ (Բոսնիա): Հայաստանի հավաքականն ընդգրկվել է երրորդ խմբում Մոլդովայի, Իսրայելի, Դանիայի, Բոսնիայի, Իսլանդիայի, Լյուքսեմբուրգի, Վրաստանի, Ադրբջանի, Չեռնոգորիայի, Եվրոպայի փոքր պետությունների, Ալբանիայի, Անդորայի եւ Մակեդոնիայի հավաքականների հետ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |