Աշխարհի չեմպիոն Սյուզի Քենտիկյանը կպաշտպանի իր տիտղոսները Կարոլինա Գայտեի դեմ մենամարտում

PanARMENIAN.Net - Թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 51կգ) բռնցքամարտիկ կանանց-պրոֆեսիոնալների շրջանում WBA եւ WIBF վարկածներով աշխարհի կրկնակի չեմպիոն Սյուզաննա Քենտիկյանը (Killer Queen) հուլիսի 4-ին կպաշտպանի իր տիտղոսները WBA վարկածով երկրորդ թեթեւագույն քաշային կարգում չեմպիոն, արգենտինուհի Կարոլինա Մարսելե Գուտիերես Գայտեի դեմ մենամարտում:



Մենամարտը տեղի կունեա հուլիսի 4-ին «Color Line Arena»-ում «Universum Champions Night» բռնցքամարտի շոուի շրջանակներում:



32-ամյա Կարոլինա Գայտեն տպավորիչ ռեկորդներ է սահմանել կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտում, 15 հաղթական մենամարտերից 11-ն ավարտելով նոկաուտով: Գայտեն չեմպիոնի գոտին խլեց բրազիլուհի Ռոսիլետ Դոս Սանտոսից 2008թ. հոկտեմբերին: «Մարդասպան-թագուհուն» հաղթելու դեպքում Կ.Գայտեն մտադիր է տեղափոխվել ավելի մեծ քաշային կարգ:



Ս.Քենտիկյանը հաղթել է բոլոր 24 մենամարտերում, որոնցից 16-ն ավարտվել է նոկաուտով: Իսկ վերջին պաշտպանությունը նա անցկացրեց մարտի 20-ին Համբուրգում` համոզիչ հաղթնակ տանելով ամերիկացի բռնցքամարտիկ Ելենա Ռիդի հանդեպ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---