Սյուզի Քենտիկյան. Գայտեն ավելի լուրջ մրցակից է, քան Ռիդը

PanARMENIAN.Net - Գերմանիան ներկայացող թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 51կգ) բռնցքամարտիկ կանանց-պրոֆեսիոնալների շրջանում WBA եւ WIBF վարկածներով աշխարհի կրկնակի չեմպիոն Սյուզաննա Քենտիկյանը (Killer Queen) տրամադրված է հաղթել իր ապագա մրցակցուհուն` WBA վարկածով երկրորդ թեթեւագույն քաշային կարգում չեմպիոն, արգենտինուհի Կարոլինա Մարսելե Գուտիերես Գայտեին (5-1-0):



«Մարդասպան-թագուհին» մեկնաբանել է 2009թ. մարտին կայացած իր վերջին մենամարտը Ելենա Ռիդի հետ` նշելով, որ նա հիմանվոր պատրաստվել է իր տիտղոսների պաշտպանությանը:



«Ես գոհ եմ իր տիտղոսների վերջին պաշտպանությունից: Ես լրջորեն էի տրամադրված մենամարտի եւ ոչ մի շանս չթողեցի Ելենա Ռիդին: Իսկ Կարոլինան չեմպիոն է WBA վարկածով երկրորդ թեթեւագույն քաշային կարգում եւ, անշուշտ, ավելի լուրջ մրցակից է: Այդ մրցակցի դեմ ես պետք է ավելի լավ հանդես գամ, որպեսզի հաճույք պատճառեմ երկրպագուներին մարտը վարելու իմ ոճով եւ, իհարկե, մաքուր հաղթանակ տանեմ»,-մեջբերում է Քենտիկյանին boxing.de-ն:



Քենտիկյան-Գայտե մենամարտը տեղի կունեա հուլիսի 4-ին «Color Line Arena»-ում «Universum Champions Night» բռնցքամարտի շոուի շրջանակներում Քենտիկյանի հայրենի քաղաքում` Համբուրգում: Մենամարտը տեղի կունենա Ալեքսանդր Դիմիտրենկոյի ու Էդդի Չեմբերսի միջեւ մենամարտի անդերքարտում` գերծանր քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի պաշտոնական հավակնորդի կոչման համար:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---