Ջոզեֆ Ագբեկո. Դարչինյանը վճարելու է իր երկար լեզվի համար

PanARMENIAN.Net - IBF վարկածով առաջին թեթեւագույն քաշում աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն, որը հուլիսի 11-ին մենամարտելու է IBF/WBA/WBC գոտիների կրող Վախթանգ Դարչինյանի հետ, հայտարարել է, որ հայի հետ հաշիվներն ավելի շուտ կմաքրի, քան դա արել է Նոնիտո Դոները:



«Չեմ կարծում, որ Վիկն իրականում մտածում է, որ ես անվտանգ եմ: Կարելի է ամեն ինչ ասել, ինքներդ եք հասկանում: Կարծում եմ, որ ես ամենաուժեղ հակառակորդն եմ նրանցից, ովքեր հանդիպել են նրա ճանապարհին: Ես ոչ մի անգամ նոկաուտի չեմ ենթարկվել, ի տարբերություն Վախթանգի, ուստի չեմ հասկանում, ինչու է նա խոսում տոտալ առավելության մասին, թեեւ չի փորձել իմ հետ մենամարտել: Կարող եմ ասել, որ նա վճարելու է իր երկար լեզվի համար: Տեսնենք, թե ինչ է ասելու Վիկը մեր մարտից հետո: Ես նրա հաշիվներն ավելի շուտ կմաքրեմ, քան Նոնիտո Դոները»,- մեջբերում է Ագբեկոյին eastsideboxing.com-ը:



Ագբեկոյի խոսքերով, Դարչինյանի հետ մարտը նրա համար շատ կարեւոր է, քանի որ հաղթանակի դեպքում նրա համար ճանապարհ կբացվի դեպի նոր չեմպիոնական մենամարտեր:



«Առաջին հերթին, հաղթանակի դեպքում ինձ համար ճանապարհ կբացվի դեպի նոր չեմպիոնական մենամարտեր, երկրորդ` ես եւս մեկ քայլով կմոտենամ իմ բաղձալի երազանքին` աշխարհի բացարձակ չեմպիոնին: Ես միշտ ցանկացել եմ մենամարտել լավագույն մարտիկների հետ, դա իրական կդառնա Վիկի պարտությունից հետո»,- ասել է Ագբեկոն:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---