Հենրիկ Մխիթարյանը «Մետալուրգի» համար գոլով է աչքի ընկել Եվրոպայի լիգայի առաջին իսկ խաղում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը Դոնեցկի «Մետալուրգի» կազմում անցկացրեց իր առաջին պաշտոնական հանդիպումը, որտեղ Դոնեցկի ակումբը 3:0 հաշվով համոզիչ հաղթնակ տարավ Մինսկի ՄՏԶ «ՌԻՊՈ»-ի հանդեպ:



Հայ ֆուտբոլիստն ամենաակտիվն էր թիմում եւ ողջ խաղի ընթացքում սպառնալիք էր մրցակցի դարպասապահի համար:



Առաջին գոլը խփվեց 34-րդ րոպեին Մխիթարյանի անմիջական մասնակցությամբ, որի փոխանցումից հետո Մգունիին այլ բան չէր մնում, քան ուղարկել գնդակը դատարկ դարպասը: Երկրորդ գոլի հեղինակը 42-րդ րոպեին դարձավ ինքը Մխիթարյանը:



Վերջին գոլը 66-րդ րոպեին խփեց հարձակվող Ալեքսեյ Գոդինը:



Նշենք, որ Մխիթարյանը խաղը սկսեց հիմնական կազմում եւ բոլոր 90 րոպեներն անցկացրեց դաշտում:



Մեկ այլ հայ ֆուտբոլիստ, որը նույնպես հայտագրված էր այս խաղի համար` Արարատ Առաքելյանը այդպես էլ դաշտ դուրս չեկավ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---