ՀՀ սպորտի նախարարը ընդունել է Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի մասնակիցներին

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար, ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է հայ մարզիկների պատվիրակությանը, որը հուլիսի 18-25 ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կմասնակցի Եվրոպայի օլիմպիական երիտասարդական 10-րդ փառատոնին: Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնեն 20 մարզիկ մարզուհիներ: Նրանք հանդես կգան վեց մարզաձեւերում` ձյուդո, թեթեւ աթլետիկա, հեծանվային սպորտ, թենիս, սպորտային մարմնամարզություն եւ լող:



ՀՀ սպորտի նախարարը հաջողություն է մաղթել մարզիկներին ու հույս հայտնել, որ նրանք ըստ արժանվույն կներկայացնեն Հայաստանը միջազգային փառատոնում: Նրանց հաջողություն մաղթեց նաեւ ՀՀ ԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---