2010թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլ. Հայաստանի հավաքականը սենսացիոն հաղթանակ է տարել բելգիացիների նկատմամբ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2010թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում իր առաջին հաղթանակն է տարել` սեփական դաշտում 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ տանելով բելգիացիների հանդեպ:



Խաղի հաշիվը կարող էր բացվել դեռեւս 15-րդ րոպեին, երբ Արման Քարամյանը հիանալի փոխանցում ստացավ Գոհարյանից, դուրս եկավ Ժիյեի դեմ, սակայն նրա հարվածը ուղիղ դարպասապահի ուղղությամբ էր:



Իսկ 14-րդ եւ 32-րդ րոպեներին ՀՀ հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը ստիպված եղավ երկու փոփոխություն կատարել կազմում` իրեն զգացնել տվեց Արարատ Առաքելյանի վնասվածքը, նրա փոխարեն դաշտ դուրս եկավ «Ուլիսի» պաշտպան Հրայր Մկոյանը, այնուհետեւ Գոհարյանը ձգեց մկանը եւ չկարողացավ շարունակել խաղը: Նրան փոխարինեց Եղիա Յավրոյանը:



Դեռ առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը կարողացավ կրկնպատկել հաշիվը: Աչքի ընկավ Սարգիս Հովսեփյանը, որի հարվածից հետո գնդակը անցավ դարպասապահի վրայով, սակայն հարվածը շեղ էր:



Ինչ վերաբերում է առաջին խաղակեսին, այն անցավ հավասար պայքարում, սակայն ի տարբերություն բելգիացիների, որոնք չկարողացան վտանգավոր պահեր ստեղծել հակառակորդի դարպասի մոտ, հայ ֆուտբոլիստները կարողացան նեղություն պատճառել բելգիացիների դարպասապահին:



Երկրորդ խաղակեսը եւս անհաջող էր բելգիացիների համար: Արդեն 49-րդ րոպեին Սարգին Հովսեփյանը կրկնապատկեց հաշիվը: Հայաստանի հավաքականի ավագը կարողացավ «մենախաղով» առաջ անցնել բելգիացիներից, եւ տուգանային հարվածով գրավել դարպասը:



Մինչ 70-րդ րոպեն խաղի բնույթը չփոխվեց, սակայն հետո հայկական թիմը փոխեց մարտավարությունը, կենտրոնանալով պաշտպանության վրա: 75-րդ րոպեին մրցակցի գրոհներից մեկի ժամանակ չհամաձայնեցված խաղացին դարպասապահ Գեւորգ Կասպարովն ու պաշտպան Հրայր Մկոյանը, եւ վերջինս գոլ խփեց սեփական դարպասին: Սակայն այդ գոլը չգրանցվեց, քանի որ խաղից դուրս վիճակ էր:



Վերջին 10 րոպեներին բելգիացիները փորձում էին կրճատել հաշիվը: Աչքի ընկավ հարձակվող Դանիել Վան Բյույտենը:

Այս հաղթանակից հետո հայկական հավաքականը 4 միավորով շարունակում է եզրափակել 5-րդ փուլի մրցաշարային աղյուսակը` ետ մնալով էստոնացիներից 1 միավորով:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---