Գաբրիել Սարգսյանը «Inventichess-2009»-ի վեցերորդ փուլում պարտություն է կրել Կրիշնան Սասիկիրանից24 սեպտեմբերի 2009 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Բելգիայի Անտվերպեն քաղաքում ընթացող 15-րդ կատեգորիայի «Inventichess-2009» շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ փուլում սեւերով զիջել է հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սասիկիրանին` այդպիսով իր երկրորդ պարտությունը կրելով մրցաշարում: Առաջինը հայ գրոսմայստերը կրել է առաջին փուլում ֆրանսիացի Էտյեն Բակրոյից: Հայ գրոսմայստերի հաշվին գրանցվել է նաեւ երկու ոչ ոքի եւ երկու հաղթանակ:Վերջին պարտությունից հետո Սարգսյանը երեք միավորով Աննա Մուզիչուկի հետ երկու աստիճան նահանջել է, եւ սլովենուհու հետ միասին կիսում է մրցաշարային աղյուսակի 5-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Էմիլ Սուտովսկին, ով վեցերորդ փուլում հաղթանակ է տարել բելգիացի Բարտ Միխելսի նկատմամբ: Նրա մոտակա մրցակից Էտյեն Բակրոն նույնպես հաջող է ելույթ ունեցել ` սեւերով հաղթելով Աննա Մուզիչուկին: 7-րդ փուլում Գաբրիել Սարգսյանը սեւերով կխաղա հոլանդացի գրոսմայստեր Յան Թիմանի հետ: 6-րդ փուլի արդյունքները. Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա)- Դեյվիդ Հաուել (Անգլիա)-1:0 Կրիշնան Սասիկիրան (Հնդկաստան)- Գաբրիել Սարգսյան (Հայաստան)- 1:0 Յան Թիման (Հոլանդիա)- Բարտոշ Սոչկո (Լեհաստան)-1:0 Բարտ Միխելս (Բելգիա)- Էմիլ Սուտովսկի (Իսրայել)-0:1 Աննա Մուզիչուկ (Սլովենիա)-Էտյեն Բակրո (Ֆրանսիա)- 0:1 Մրցաշարային դրությունը 6 փուլից հետո. Սուտովսկի-5; Բակրո-4,5; Սասիկիրան, Ստեֆանովա-3,5; Սարգսյան, Մուզիչուկ-3;Թիման, Սոչկո-2,5; Միխելս-2; Հաուել-0,5: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |