Գարի Կասպարովն Անատոլի Կարպովի հետ խաղում 4 պարտիայից հետո առաջատար դիրքում է 3:1 հաշվով24 սեպտեմբերի 2009 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Վալենսիայում ավարտվել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոններ Անատոլի Կարպովի եւ Գարի Կասպարովի հոբելյանական դիմակայության առաջին փուլը: Այն կազմված էր չորս արագ մենամարտից` 25 րոպե ժամանակի հսկողությամբ+5 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Սեպտեմբերի 22-ին երկու պարտիա է խաղացվել, որոնք ավարտվել են Կասպարովի հաղթանակով. երկու անգամ էլ Կարպովը չի տեղավորվել ժամանակի մեջ: Դիմակայության երկրորդ օրը` սեպտեմբերի 23-ին, Կարպովին հաջողվել է մեկ հաղթանակ տանել:Սակայն ավարտական մենամարտում Կասպարովին հաջողվել է վերականգնել ստատուս-կվոն: Կարպովին կրկին ժամանակը չի բավարարել, եւ արդյունքում պարտիան ավարտվել է 33-րդ քայլում` այն պահին, երբ Կասպարովը, չնայած նյութական հավասարությանը, զգալի դիրքային առավելություն ուներ, իսկ Կարպովի ժամացույցը զրո էր ցույց տալիս: Այդպիսով, խաղում հաշիվը դարձել է 3:1 ի օգուտ Կասպարովի: Սեպտեմբերի 24-ին տեղի կունենա դիմակայության երկրոդ փուլը, որը կազմված է 8 բլից պարտիայից` հինգ րոպե հսկողությամբ+ 2 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Վալենսիայում ընթացող խաղը, որը կավարտվի սեպտեմբերի 24-ին, առաջինը կլինի նախատեսված հինգ հանդիպումներից: Այնուհետեւ դրան կհետեւեն այլ խաղեր. վեց ամսվա ընթացքում երկու շախմատիստն էլ ծրագրում են խաղալ այն երկրներում, որտեղ 80-ական թվականներին պայքարել են չեմպիոնի կոչման համար: Բացի Իսպանիայից այդ երկրներն են` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Անգլիան եւ Ֆրանսիան: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |