Տալի Հուշախաղում Լեւոն Արոնյանը կրեց իր առաջին պարտությունը

PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշախաղի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով պարտություն կրեց Բորիս Գելֆանդից (Իսրայել): Այդպիսով, Գելֆանդին հաջողվեց Արոնյանից առաջ անցնել 0,5 միավորով: Այժմ իսրայելցի գրոսմայստերը 3,5 միավոր ունի, Արոնյանը` 3: Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) հաղթանակ տարավ Ալեքսանդր Մորոզեւիչի (Ռուսաստան) նկատմամբ:



Ոչ ոքի ավարտվեցին հետեւյալ պարտիաները`



Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)



Պետեր Լեկո (Հունգարիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)



Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ալեքսանդր Պոնոմարյով (Ուկրաինա) հանդիպումը դեռեւս չի ավարտվել:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---