ՈւԵՖԱ. Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը հայտնվել է Թուրքիայի հավաքականի հետ նույն խմբում

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, դեկտեմբերի 7-ին ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Եվրոպայի առաջնության մինչեւ 17 եւ 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականների որակավորման փուլերի վիճակահանությունը:



Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը հայտնվել է 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Չեխիայի, Թուրքիայի ու Իսլանդիայի հավաքականները: Մրցաշարը տեղի կունենա Իսլանդիայում 2010թ. սեպտեմբերի 22-27-ը:



Հայաստանի մինչեւ 19-ը տարեկանների հավաքականի մրցակիցները կլինեն Իսպանիայի, Իսրայելի եւ Լիտվայի թիմերը, նրանք բոլորը 11-րդ խմբում են: Մրցաշարը կանցնի Լիտվայում 2010թ. հոկտեմբերի 19-24-ը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---