Վարդան Մինասյան. EURO-2012 նախընտրական մրցաշարի «B» խմբի խաղացանկը հաջող է Հայաստանի հավաքականի համար

Վարդան Մինասյան. EURO-2012 նախընտրական մրցաշարի «B» խմբի խաղացանկը հաջող է Հայաստանի հավաքականի համար PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գտնում է, EURO-2012 նախընտրական մրցաշարի «B» խմբի խաղացանկը հաջող է Հայաստանի հավաքականի համար: «Հենց այդպիսի խաղացանկով մենք կցանկանայինք խաղալ նախընտրական մրցաշարում»,- ասել է Մինասյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով EURO-2012 նախընտրական մրցաշարի վիճակահանությունը:



Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշել էր, որ մարզչական շտաբն առաջին հանդիպումը կցանկանար անցկացնել Իռլանդիայի հավաքականի հետ: Եւ վիճակահանությունն այդպես էլ բաշխեց խաղերը: «Մարտին մենք կհանդիպենք Ռուսաստանի հավաքականի հետ հավասար պայմաններում, քանի որ երկու երկրների առաջնությունները մեկնարկում են մարտին,- ասել է Մինասյանը:- Առաջին հանդիպումները մենք այստեղ կանցկացնենք, եւ եթե մեկնարկը լավը լինի, ապա այդպես էլ կշարունակենք»:



UEFA վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը ելույթ կունենա հետեւյալ խաղացանկով`



03.09.10 Հայաստան-Իռլանդիա

07.09.10 Մակեդոնիա-Հայաստան

08.10.10 Հայաստան-Սլովակիա

12.10.10 Հայաստան-Անդորրա

26.03.11 Ռուսաստան-Հայաստան

04.06.11 Հայաստան-Ռուսաստան

02.09.11 Անդորրա-Հայաստան

06.09.11 Սլովակիա-Հայաստան

07.10.11 Հայաստան-Մակեդոնիա

11.10.11 Իռլանդիա-Հայաստան
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---