Եվրոպայի պատանեկան առաջնությունում 5 հայ ծանրորդներ մեդալներ են նվաճել

Եվրոպայի պատանեկան առաջնությունում 5 հայ ծանրորդներ մեդալներ են նվաճել

PanARMENIAN.Net - Ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որը տեղի է ունեցել մայիսի 17-23-ը Վալենսիայում (Իսպանիա): Հայաստանի հավաքականի վերջին երկու մեդալները նվաճել են Միշա Մուրադյանը և Գոռ Մինասյանը +94 քաշային կարգում: Մինասյանը «երկամարտի» արդյունքում, բարձրացնելով 340 կգ, նվաճել է արծաթե մեդալ, իսկ Մուրադյանը, բարձրացնելով 321 կգ, զբաղեցրել է 3-րդ տեղը: Այս քաշային կարգում չեմպիոն է դարձել Լաշա Տալախաձեն (Վրաստան) (354 կգ):

Այսպիսով, Հայաստանի հավաքականի 8 ներկայացուցիչներից 5-ը մեդալներ են նվաճել: Սմբատ Մարգարյանը (56 ք/կ) և Վլադիկ Կարապետյանը (62 ք/կ) դարձել են Եվրոպայի չեմպիոններ, իսկ Իզաբելլա Յալյանը (53 ք/կ) նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչում:

Րաֆֆի Մելիքյանը և Արեն Ներսիսյանը (77 ք/կ) ԵԱ-ում զբաղեցրել են համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերը, իսկ Համլետ Պողոսյանը` (94 ք/կ) 5-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---