Վարուժան Հակոբյանը շախմատի ԱՄՆ առաջնությունում զբաղեցնում է 6-րդ տեղը

Վարուժան Հակոբյանը շախմատի ԱՄՆ առաջնությունում զբաղեցնում է 6-րդ տեղը

PanARMENIAN.Net - Սենտ Լուիսում շարունակվում է շախմատի ԱՄՆ առաջնությունը: 9-րդ տուրում հայ շախմատիստներ Վարուժան Հակոբյանը և Լևոն Ալթունյանը հաղթել են համապատասխանաբար Ռեյ Ռոբսոնին և Դմիտրի Գուրևիչին, իսկ Մելիքսեթ Խաչիյանը միավորները կիսել է Սամուել Շանկլանդի հետ:

Այդ տուրից հետո Հակոբյանը 5 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը, նա առաջատարից ետ է մնում 1.5 միավորով: Խաչիյանը 3.5 միավորով 20-րդ տեղում է, իսկ Ալթունյանը` 21-րդն է (3.5 միավոր): Գատա Կամսկին և Յուրի Շուլմանը 6.5 միավորով զբաղեցնում են 1-ին և 2-րդ տեղերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---