Աթենքում տեղի է ունեցել Մայիսյան հերոսամարտերին նվիրված ֆուտբոլային հանդիպում

Աթենքում տեղի է ունեցել Մայիսյան հերոսամարտերին նվիրված ֆուտբոլային հանդիպում

PanARMENIAN.Net - «Հայաստան» հ.մ կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 29-ին, Ռենդիի մինի-ֆուտբոլի խաղադաշտում կայացավ ֆուտբոլային հանդիպում Նեոս Կոսմոսի «Արարատ» թիմի և Հունաստանի Ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտների միջև, որը նվիրված էր Մայիսյան հաղթական հերոսամարտերին:

Ի վերջո հանդիպումը, ըստ կողմերի ցանկության, ավարտվեց ոչ ոքի` 5-5 հաշվով:

Այս ամսվա ընթացքում «Հայաստան» հ.մ կենտրոնի նախաձեռնությամբ, Աթենքում իրականացվել էր նաև Մայիսյան հերոսամարտերին նվիրված գեղարվեստական երեկո և շախմատի մրցաշար, հաղորդում է «Հայաստան» լրատուն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---