Մասնագետները խորհուրդ են տալիս ամռանը շատ ջուր խմել և մարզանք անել 9 հուլիսի 2010 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի յոգայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը, ջինկուն դոյի ֆեդերացիայի նախագահ Արտյուշա Խանդոյանը և դեսինմոն կարատեի ֆեդերացիայի նախագահ Վարդան Գևորգյանը: Նրանք խորհուրդ տվեցին ամռան ամիսներին ճիշտ սնվել և սպորտով զբաղվել: Վարդան Գևորգյանը խորհուրդ չտվեց ամռանը վաղ առավոտյան վազել, սակայն խորհուրդ տվեց առավոտյան թեթև մարզանք կատարել, իսկ հիմնական ֆիզիկական վարժությունները ավարտել երեկոյան ժամը 5-7-ին: Անհրաժեշտ է նաև շատ հեղուկ խմել: «Մեր ֆեդերացիան Հայաստանի տարբեր տարածքներում կազմակերպում է յոգայի մրցույթներ: Դրանց ընթացքում մենք շնչառական և ֆիզիկական տարբեր վարժություններ ենք կատարում», - լրագրողներին ասաց Բաղդասարյանը: Արտյուշա Խանդոյանը խորհուրդ տվեց ամռանը հանգստանալ և դիետիկ սնունդ ու շատ միրգ ուտել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Ազատություն»․ Ազատամուտից Ղազախ հատվածում ուժեղացված հսկողություն է՝ ենթադրյալ հայ-ադրբեջանական հանդիպումն է Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են |