Դավիթ Նալբանդյան. Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց երկու միավոր վաստակել մեր հավաքականի համար

Դավիթ Նալբանդյան. Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց երկու միավոր վաստակել մեր հավաքականի համար

PanARMENIAN.Net - 5 ֆրանսիական քաղաքներ ցանկություն են հայտնել ընդունել Դևիսի գավաթի Ֆրանսիա-Արգենտինա կիսաեզրափակիչ խաղը

Խաղերը կկայանան սեպտեմբերի 17-19-ը: Արդեն հայտնի է, որ ֆրանսիացիները, որպես ընդունող կողմ, որոշել են խաղալ դահլիճում, այսինքն նույն պայմաններում, որոնցում ընթացել են Գերմանիայի դեմ խաղերն առաջին փուլում և Իսպանիայի դեմ քառորդ եզրափակչում: Արգենտինացիները Մոսկվայում քառորդ եզրափակչում 3:2 հաշվով պարտության են մատնել ռուսներին: Այդ խաղը նույնպես կայացել է դահլիճում: Արգենտինացիներին հաղթանակ բերեց Դավիթ Նալբանդյանը` հաղթելով Միխայիլ Յուժնիին:

«Ես գոհ եմ իմ թիմի խաղից: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց երկու միավոր վաստակել: Ես ինձ իսկապես լավ էի զգում թե մենախաղում, թե զուգախաղում»,- գրել է Նալբանդյանն իր պաշտոնական կայքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---