Աշնանը Լոռու մարզում կկայանա հանդբոլի երկու մրցաշար

PanARMENIAN.Net - Այս տարվա աշնան սկզբին Լոռու մարզում կկայանա հանդբոլի երկու մրցաշար: Սեպտեմբերի 1-5-ին Վանաձորի մարզապալատը կհյուրընկալի Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության տղամարդկանց մրցաշարի մասնակիցներին: Զուգահեռ կանցկացվի նաև մինչև 16 տարեկան հանդբոլիստների և հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության երկրորդ փուլը:

Հայաստանի ներկայացուցիչներից բացի կմասնակցեն նաև Իրանի, Վրաստանի և Բելառուսի ընտրանիները: Մրցաշարին ներկա գտնվելու համար բարձրաստիճան հյուրեր են սպասվում Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայից և մասնակից երկրներից:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Էդիկ Օհանյանը, նրա ղեկավարությամբ հավաքականի հինգ թեկնածուներ Երևանում նախապատրաստական պարապմունքներ են անցկացնում: Եվս 9 խաղացողներ Ֆրանսիայից Հայաստան կժամանեն ավելի ուշ, և օգոստոսի 28-ից սկսած մինչև մրցաշարի մեկնարկը հավաքականը կմարզվի Վանաձորում, հաղորդում է հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---