«Սևանա լիճ» առաջնության առաջատարների եռյակը չի փոխվել

«Սևանա լիճ» առաջնության առաջատարների եռյակը չի փոխվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին Մարտունիում կայացավ «Սևանա լիճ» շախմատային փառատոնի 5-րդ տուրը: Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Լուկա Լենիչին (Սլովենիա), Տիգրան Պետրոսյանը` Պավել Պոնկրատովին (Ռուսաստան): Սամվել Տեր-Սահակյանն առավելության հասավ Ավետիք Գրիգորյանի նկատմամբ, իսկ Արման Փաշիկյանը` Մաքսիմ Մատլակովի նկատմամբ (Ռուսաստան): Միակ ոչ ոքի հաշիվը գրանցվեց Դավիթ Հարությունյան (Վրաստան) – Գոպալ Գիտա Նարայանան (Հնդկաստան) պարտիայում:

5-րդ տուրից հետո առաջատարների եռյակը չի փոխվել: Փաշիկյանը 4 միավորով առաջին տեղում է, Պետրոսյանը նույնպես 4 միավոր ունի և 2-րդ տեղում է, իսկ Հովհաննիսյանը 3,5 միավորով եզրափակում է եռյակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---