Սևանում մեկնարկել է միջազգային ռեգատան` «Ճանապարհորդություն առանց սահմանների»նախագծի առաջին փուլը

Սևանում մեկնարկել է միջազգային ռեգատան` «Ճանապարհորդություն առանց սահմանների»նախագծի առաջին փուլը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին Սևանի «Վիշապ» կղզում մեկնարկել է միջազգային ռեգատան` «Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագծի առաջին փուլը: Նախագիծն իրականացնում է National Geographic Traveler ամսագրի հայկական հրատարակությունը` ՀՀ կառավարության աջակցությամբ:

Ռեգատայում մասնակցում են սպորտի 14 վետերան, ծովագնացներ և հետազոտողներ, որոնց թվում են` «Կիլիկիա» նավի կապիտան Կարեն Բալայանը, Հայաստանի առագաստանավերի մարզաձևի փոխնախագահ Սմբատ Հակոբյանը, ջրասուզակ Ռաֆայել Մկրտչյանը: «Նաիրի» և «Անի» առագաստանավերի ռեգատան հինգ օրվա ընթացքում անցնելու է Ծափաթաղ-Այրիվանք-Շորժա- «Որորի կղզի»-Սևան թերակղզի երթուղին:

Հայկական հրատարակության National Geographic Traveler ամսագրի գլխավոր խմբագիր Արեգ Նազարյանի խոսքերի համաձայն, ռեգատայի նպատակը Հայաստանում զբոսաշրջության զարգացումն է:

Նախագծի շրջանակներում կազմակերպվելու են նաև ձիավարժություններ` Հայաստանի Մետաքսե մեծ ճանապարհի հատվածով, միջազգային ավտովազք` Ռուսաստան-Ղազախստան- Թուրքմենստան-Վրաստան-Հայաստան երթուղով: Բացի դրանից, Ջերմուկում անցկացվելու է ռոք և բայք փառատոն, ինչպես նաև կազմակերպվելու է միջազգային համաժողով` National Geographic Traveler-ի 14 գլխավոր խմբագիրների մասնակցությամբ;

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---