Դարչինյանի և Մարեսի մենամարտը տեղափոխվել է դեկտեմբերի 18-ին 8 սեպտեմբերի 2010 - 20:26 AMT PanARMENIAN.Net - IBO վարկածով թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասսրան հաղորդել է, որ Վիկի մենամարտը առայժմ անհաղթ մեքսիկացի բռնցքամարտիկ Աբներ Մարեսի հետ կկայանա դեկտեմբերի 18-ին Լաս-Վեգասում (Նևադա) կամ Կալիֆոռնիայում: Ի սկզբանե այդ մենամարտը ծրագրվում էր անցկացնել նոյեմբերի 6-ին, և այն պետք է հեռարձակեր Showtime ալիքը: Սակայն կազմակերպիչները ստիպված եղան փոփոխել ժամկետները, քանի որ այդ ամսաթվին է տեղափոխվել Խուան Մանուելի և Ռաֆայել Մարկեսի հետաձգված մենամարտը, հաղորդում է box-club.ru-ն: Այդ երեկոյի շրջանակներում IBF վարկածով մինչև 53,53 կգ քաշային կարգում չեմպիոն Իոննի Պերեսը ռևանշ կտա նախկին չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյին: Այդ մենամարտերի հաղթողները միմյանց հետ կհանդիպեն 2011 թվականին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ |