Արսեն Ջուլֆալակյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել

Արսեն Ջուլֆալակյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ հունա-հռոմեական ըմբշամարտիկ, 2009 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 74 կգ քաշային կարգի եզրափակչում հանդիպեց Սելջուկ Չեբիի հետ (Թուրքիա):

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Մոսկվայից, առաջին շրջանում Ջուլֆալակյանը կարողացավ նվաճել առաջին միավորը` պաշտպանվելով պարտերում: Երկրորդ շրջանում նվազագույն հաշվով հաղթեց թուրք ըմբշամարտիկը, և մենամարտի ելքը որոշվեց վերջին` երրորդ շրջանում: Վերջին շրջանում հայ ըմբշամարտիկը պարտվեց և արծաթե մեդալ նվաճեց:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը լուսաբանելու գործում PanARMENIAN.Net ին աջակցել է «Արմավիա» ավիաընկերությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---