Դևիսի Գավաթի 1/2 եզրափակչում Դավիթ Նալբանդյանի առաջին մրցակիցը կլինի Գաել Մոնֆիսը16 սեպտեմբերի 2010 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Լիոնում կայացավ Դևիսի Գավաթ-2010 մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի վիճակահանությունը, որում ելույթ կունենան Արգենտինայի ու Ֆրանսիայի հավաքականները: Սեպտեմբերի 17-ից կորտ դուրս կգան ֆրանսիացի Միշել Լյոդրան ու արգենտինացի Խուան Մոնակոն: Առաջին մրցութային օրվա երկրորդ «մենախաղում» իրենց ուժերը կչափեն Գաել Մոնֆիսն ու Դավիթ Նալբանդյանը: Սեպտեմբերի 18-ին զույգային հանդիպմանը ֆրանսիացիների կապիտան Գի Ֆորժեն առաջադրել է Առնո Կլեմանին ու Միշել Լյոդրին, իսկ Արգենտինայի հավաքականի կապիտանի ընտրությունը կանգ է առել Էդուարդ Շվանկի և Օրասիո Սեբալյոսի վրա: Ամփոփիչ մրցութային օրը առաջինը կորտ դուրս կգան Մոնֆիսն ու Մոնակոն, որոնց հետո կփոխարինեն Լյոդրան ու Նալբանդյանը: Հանդիպումները կկայանան Լիոնում` «Palais des Sports de Gerland» արենայում, որը 5910 հանդիսատես է տեղավորում, հաղորդում է gotennis.ru-ն: Ֆրանսիայի ու Արգենտինայի հավաքականների ուղիներն արդեն չորս անգամ հատվել են պաշտոնական հանդիպումների ժամանակ, և առայժմ հարավամերիկացիները ոչ մի հաղթանակ չեն տարել: Ճիշտ է, մրցակիցների միջև վերջին հանդիպումն արդեն հեռավոր 1985 թվականին է տեղի ունեցել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |