Համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում հայ շախմատիստները կհանդիպեն Վրաստանի հավաքականի հետ

Համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում հայ շախմատիստները կհանդիպեն Վրաստանի հավաքականի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, որն ընթանում է Խանտի Մանսիյսկում, հանգստի օր էր:

Սեպտեմբերի 27-ին կայանալու են 6-րդ տուրի խաղերը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղալու է Վրաստանի հավաքականի դեմ, երկու թիմերն էլ պարտություն չեն կրել: Վրաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին, իսկ Հայաստանի հավաքականը` երրորդ տեղը:

6-րդ տուրում թիմերը խաղալու են հետևյալ կազմերով` Լևոն Արոնյան-Բաադուր Ջոբավա, Վլադիմիր Հակոբյան-Մերաբ Գագունաշվիլի, Գաբրիել Սարգսյան-Լևան Պանցուլայա և Արման Փաշիկյան-Թամազ Գելաշվիլի:

Հայաստանի կանանց հավաքականը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ տեղը, խաղալու է Ռուսաստանի երկրորդ թիմի հետ:

Թիմերը խաղալու են հետևյալ կազմերով`Էլինա Դանիելյան-Նատալյա Պոգոնինա, Լիլիթ Մկրտչյան-Օլգա Գիրյա, Լիլիթ Գալոյան-Անաստասիա Սավինա և Նելլի Աղինյան-Անաստասիա Բոնդարուկ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---