Կուրսկի միջազգային մրցաշարում «Հատիսը» 69:59 հաշվով զիջել է «Չևակատային

Կուրսկի միջազգային մրցաշարում «Հատիսը» 69:59 հաշվով զիջել է «Չևակատային

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Կուրսկում մեկնարկեց բասկետբոլի իններորդ միջազգային առաջնությունը` «Կուրսկի նահանգապետի գավաթը», որին մասնակցում է նաև երևանյան «Հատիս» բասկետբոլային ակումբը:

Առաջին մրցութային օրը «Հատիսն» իր ուժերը չափեց «Չևակատայի» հետ (Վոլոգդա) և զիջեց 69:59 հաշվով, հաղորդում է kurskcity.ru-ն:

«Չևակատայի» բասկետբոլիստուհիներն առավելությունն իրենց ձեռքը վերցրեցին և կարողացան պահպանել այն մինչև ավարտական սուլիչի հնչելը, սակայն հաղթանակը հեշտությամբ չտրվեց նրանց, քանի որ երևանյան ակումբն արագընթաց բասկետբոլ ցուցադրեց:

Սեպտեմբերի 28-ին «Հատիսը» կմրցի կիևյան «Տիմ ՍԿՈՒՖ»-ի հետ, իսկ 29-ին` «Դինամոյի»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---