Արթուր Աբրահամ. Կարծում եմ, որ կկարողանամ հաղթել Ֆրոչին, չէ որ ես նրանից ուժեղ եմ

Արթուր Աբրահամ. Կարծում եմ, որ կկարողանամ հաղթել Ֆրոչին, չէ որ ես նրանից ուժեղ եմ

PanARMENIAN.Net - IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն և «Super Six World Boxing Classic» առաջնության մասնակից Արթուր Աբրահամը (Գերմանիա) ասել է, որ իր մրցակից Կառլ ֆրոչը (Անգլիա) շատ լավ կողային և ուղիղ հարվածներ է կատարում: Բռնցքամարտիկների միջև կիսաեզրափակիչ մենամարտը կկայանա նոյեմբերի 27-ին Հելսինկիում: «Նա աշխարհի նախկին չեմպիոնն է և շատ լավ աշխատում է ձախ ձեռքով, լավ հարվածներ է հասցնում: Յուրաքանչյուրը, ով պայքարում է աշխարհի չեմպիոնի կոչման համար, ուժեղ է: «Super Six»-ում թույլ մրցակիցներ չկան: Բայց ես կարծում եմ, որ կկարողանամ հաղթել Ֆրոչին, չէ որ ես նրանից ուժեղ եմ»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում box-club.ru-ն:

Հայ բռնցքամարտիկը գտնում է, որ գերմիջին քաշային կարգում իր բոլոր մրցակիցըները ուժեղ և ծանր են: «Այդ իսկ պատճառով ես պետք է շեշտը դնեմ հարվածի արագության և ուժի վրա: Գլխավորը մարտավարությունն է: Պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնել ոչ միայն ֆիզիկական պատրաստվածությանը, այլև բոլոր մնացած բաղկացուցիչներին»,- ավելացրել է Աբրահամը:

Բռնցքամարտիկը հերթական անգամ նշել է, որ չի սիրում շատ խոսել նախքան մենամարտը և կփորձի իրեն դրսևորել ռինգում: «Ես բոլոր մարդկանց մեծ հարգանքով եմ վերաբերվում, անկախ այն բանից, նրանք մարզիկներ են, թե ոչ: Իմ նպատակը մենամարտելն է, ոչ թե շատախոսելը: Շատ արտասահմանցի բռնցքամարտիկներ, ինչպիսին իմ հաջորդ հակառակորդ Կառլ ֆրոչն է, սիրում են շատ խոսել: Իսկ այ թե ինչ են նրանք ցույց տալիս ռինգում, այլ հարց է»,- ավելացրել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---