Կոլդո Ալվարես. Խաղը հեշտ չի լինի, քանի որ Հայաստանի հավաքականը կփորձի հաղթել

Կոլդո Ալվարես. Խաղը հեշտ չի լինի, քանի որ Հայաստանի հավաքականը կփորձի հաղթել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին EURO-2012-ի ընտրական մրցաշարից առաջ Անդորրայի հավաքականի մարզիչ Կոլդո Ալվարեսը և թիմի ավագ Օսկար Սոնեհեն հանդիպել են լրագրողների հետ:

Ալվարեսի խոսքերով, Հայաստանի հավաքականը վերջին ժամանակներն ավելի վստահ է խաղում և վտանգավոր է մրցակցի համար: «Խաղը հեշտ չի լինի, քանի որ Հայաստանի հավաքականը կփորձի հաղթել, բայց մենք պետք է փորձենք խանգարել Հայաստանի հավաքականին նվաճել 3 միավոր»,- ասել է Կոլդո Ալվարեսը:

Հայաստանի և Անդորայի հավաքականներն անցկացրել են 6 հանդիպում, որոնցից 5-ում Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել, իսկ 2007-ի ընկերական հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---