Յուրա Մովսիսյան. Հայաստանի հավաքականը բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում և ես ուրախ եմ, որ խաղում եմ նման տղաների հետ

Յուրա Մովսիսյան. Հայաստանի հավաքականը բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում և ես ուրախ եմ, որ խաղում եմ նման տղաների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը հավաքականի կազմում 4 խաղի ընթացքում 3 գոլ է խփել, PanARMENAIN.Net-ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ վաղուց էր երազում կրել ՀՀ հավաքականի համազգեստը: «Կարծում եմ, ես ժամանակին սկսեցի հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, քանի որ միշտ ցանկացել եմ օգնել թիմին և սեփական ավանդն ունենալ հայկական ֆուտբոլում»,-ասել է նա:

ԱՄՆ-ում Մովսիսյանը հանդես է եկել «Կանզաս սիթի» և «Սոլթ Լեյք» ակումբներում, հետո տեղափոխվել է Դանիայի «Ռանդերս» ակումբը: «Երբ ես տեղափոխվեցի Դանիա, իմ թիմը վերջին հորզինականներում էր և կարող էր լքել բարձրագույն լիգան: Սակայն վերջին խաղերում մենք սկսեցինք հաղթել: Կարծում եմ, ամեն ինչ կստացվի: Ես չեմ մտածում նոր ակումբի մասին, իմ խնդիրն է որքան հնարավոր է շատ գոլ խփել, իսկ իմ գործակալը կզբաղվի նոր ակումբի որոնմամբ»,-ասել է Մովսիսյանը:

Հարձակվողը համարում է, որ Հայաստանի հավաքականը բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում և ես ուրախ եմ, որ խաղում եմ նման տղաների հետ: «Բոլորը լավ ընկերներ են և լավ են հասկանում միմյանց: Հուսով եմ, որ կկարողանամ օգտակար լինել մեր հավաքականին»,-ասել է նա:

Վերջին երկու հանդիպումների մաիսն Մովսիսյանն ասաց. «Սլովակների հետ մենք բոլորս լավ խաղացինք, ցույց տվեցինք մեր ուժը: Անդորայի հետ խաը ևս դյուրին չէր, քանի որ հաղթանակից բացի ցանկացած արդյունք անհաջողություն կհամարվեր»:

Ըստ Մովսիսյանի, Եվրո-2012 ընտրական փուլում ՀՀ հավաքականը ծանր խաղեր ունի, սակայն ֆուտբոլիստները կաշխատեն անել ամեն ինչ, որ որքան հնարավոր է շատ միավորներ վաստակեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---