Հենրիխ Մխիթարյանի «Շախտյոր» ակումբը հաղթել է «Մետալուրգին» 0:2 հաշվով

Հենրիխ Մխիթարյանի «Շախտյոր» ակումբը հաղթել է «Մետալուրգին» 0:2 հաշվով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգն» ընդունեց «Շախտյորին»: Խաղն ավարտվեց 0:2 հաշվով «Շախտյորի» օգտին: 9-րդ և 19-րդ րոպեներին գոլի հեղինակ դարձան Դմիտրի Չիգրինսկին ու Ալեքս Տեյշեյրան:

Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում դաշտ դուրս եկավ 70-րդ րոպեին, իսկ Արտակ Դաշյանը «Մետալուրգի» պահուստայինների կազմում էր:

Հաղթանակից հետո «Շախտյորը» վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը 34 միավորով, իսկ «Մետալուրգը» 18 միավորով 7-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---