«Փյունիկը» 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Գանձասարի» նկատմամբ

«Փյունիկը» 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Գանձասարի» նկատմամբ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին կայացավ 27-րդ տուրի հետաձգված հանդիպումը: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում «Փյունիկն» ընդունեց «Գանձասարին» և 3:0 հաշվով պարտության մատնեց:

«Փյունիկի» առաջին գոլը 19-րդ րոպեին խփեց Էդգար Մալաքյանը: Հայաստանի առաջնությունում իր 16-րդ գոլը խփեց Գևորգ Ղազարյանը, որը գլխավորում է ռմբարկուների աղյուսակը: Երրորդ գոլը խփեց Մարկոս Պիզելին, որը Ղազարյանից ետ է մնում մեկ գոլով:

Հաղթանակից հետո «Փյունիկը» 62 միավորով գլխավորում է առաջնությունը` «Բանանցից» առաջ անցնելով 1 միավորով, իսկ «Ուլիսն» ապահովել է իրեն բրոնզե մեդալներ:

Առաջնության ավարտին մնացել է 1 տուր. «Կիլիկիան» կընդունի «Փյունիկին», «Շիրակը»` «Բանանցին», «Միկան»` «Ուլիսին», «Գանձասարը»` «Իմպուլսին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---