Լևոն Արոնյանը Տալի հուշամրցաշարի 4-րդ տուրում կհանդիպի Շախրիյար Մամեդյարովի հետ

Լևոն Արոնյանը Տալի հուշամրցաշարի 4-րդ տուրում կհանդիպի Շախրիյար Մամեդյարովի հետ

PanARMENIAN.Net - Տալի հուշամրցաշարում արդեն կայացել է 3 տուր: 3-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը խաղաց Բորիս Գելֆանդի հետ (Իսրայել) և հաղթանակ տարավ: Հաղթանակից հետո Արոնյանն ունի 2,5 միավոր և գլխավորում է հուշամրցաշարի աղյուսակը: Նրան 0,5 միավորով զիջում են 5 շախմատիստներ:

4-րդ տուրում, որը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, Լևոն Արոնյանը կհանդիպի ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ, որը 2 միավորով 4-րդ տեղում է:

Մրցաշարը կտևի մինչև նոյեմբերի 14-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---