Լևոն Արոնյան-Խիկարա Նակամուրա պարտիան ոչ ոքի ավարտվեց

Լևոն Արոնյան-Խիկարա Նակամուրա պարտիան ոչ ոքի ավարտվեց

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը նոյեմբերի 12-ին Տալի հուշամրցաշարի 7-րդ տուրում ոչ ոքի խաղաց Խիկարա Նակամուրայի (ԱՄՆ) հետ:

Հուշամրցաշարի 7-րդ տուրը բավականին խաղաղ ընթացք ունեցավ, Արոնյան-Նակամուրա պարտիայից բացի ոչ ոքի գրանցվեց ևս 3 պարտիաներում: Միակ հաղթանակը տարավ Վան Խաոն (Չինաստան)՝ հաղթելով Բորիս Գելֆանդին (Իսրայել):

Հերթական տուրից հետո Արոնյանը 4,5 միավորով շարունակում է գլխավորել Տալի հուշամրցաշարի աղյուսակը և նախավերջին՝ 8-րդ տուրում կհանդիպի Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---