Վիլֆրենդ Զաուերլենդ. Ես արդեն 30 տարուց ի վեր բռնցքամարտում եմ և չեմ կարող հիշել, որ երբևէ այնքան հուզված լինեմ, որքան Աբրահամ-Ֆրոչ մենամարտից առաջ

PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամի ու Կարլ Ֆրոչի փրոմոութերները մենամարտից առաջ վերջին մամլո ասուլիսում հայտարարել են, որ ֆանտաստիկ պայքար է լինելու:

«Ես արդեն 30 տարուց ի վեր բռնցքամարտում եմ և չեմ կարող հիշել, որ երբևէ այնքան հուզված լինեմ, որքան Աբրահամ-Ֆրոչ մենամարտից առաջ: Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, սակայն վստահ եմ, որ շաբաթ օրը Աբրահամը կհաղթի»,-ասել է Զաուերլենդը, հաղորդում է fightnews.com-ը:

Զաուերլենդի որդին և միաժամանակ հայ բռնցքամարտիկի փրոմոութեր Կալլե Զաուերլենդն ասել է. «Սա Արթուրի կյանքի մենամարտն է: Նա կստանա չեմպիոնի երկրորդ գոտին»:

Իսկ Ֆրոչի փրոմոութերը շաբաթօրյա մենամարտը համարում է սենսացիոն պայքար երկու ֆանտաստիկ բռնցքամարտիկների միջև:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---