ATP վարկանիշում Դավիթ Նալբանդյանը շարունակում է 27-րդ տեղը զբաղեցնել

ATP վարկանիշում Դավիթ Նալբանդյանը շարունակում է 27-րդ տեղը զբաղեցնել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին ATP-ն (Թենիսի միջազգային ընկերակցություն) հրապարակեց աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը, որում նախորդ վարկանիշի համեմատ առանձնապես փոփոխություններ չեն կատարվել:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը շարունակում է 1480 միավորով զբաղեցնել 27-րդ տեղը:

Վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել 2010 թվականի US Open-ի հաղթող Ռաֆայել Նադալը (Իսպանիա), որը 12450 միավոր ունի, Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) 9145 միավորով 2-րդ տեղում է, 3-րդ տեղում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է 6240 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---