Հայ ֆուտբոլիստների համար կարևորը 2011թ. կլինի Հայաստանի հավաքականի լավ ելույթը

Հայ ֆուտբոլիստների համար կարևորը 2011թ. կլինի Հայաստանի հավաքականի լավ ելույթը

PanARMENIAN.Net - Հայաստանի 2010թ. լավագույն հարձակվողներից մեկը՝ Գևորգ Ղազարյանը, որն այս խաղաշրջանում 16 գոլ է խփել «Փյունիկի» կազմում, իսկ Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլում երկու անգամ աչքի է ընկել ՀՀ հավաքականի կազմում, խոստովանել է, որ Ամանորն իր ամենասիրված տոնն է:

«Կեսգիշերին անպայման հավաքվում ենք ամբողջ ընտանիքով, այնուհետև յուրաքանչյուրը շարունակում է տոնել իր ընկերների հետ: Ես հավատում եմ, որ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես կանցնի ողջ տարին: Մաղթում եմ, որ մենք բոլորս եկող տարում կարողանանք իրականացնել մեր նպատակները և միշտ ուրախանանք կյանքին, մնացածը ժամանակի հետ կստացվի»,-ասել է Ղազարյանը:

Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, որն այս տարի մի քանի անգամ վնասվածքներ ստացավ, ցանկանում է, որ բոլոր վնասվածքները ետևում մնան, և 2011թ. նա կարողանա ցույց տալ այն ֆուտբոլը, որին ունակ է: «Մեր հավաքականին մաղթում եմ հաջող ելույթներ, «Փյունիկ» ակումբին՝ որքան հնարավոր է շատ փուլեր հաղթահարել Չեմպիոնների լիգայում, իսկ բոլորին՝ երջանկություն և ուրախության բազում առիթներ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---