2010-ին հայ մարզիկները նվաճել են 157 մեդալ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 29-ին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը հանդիպել է լրագրողների հետ և ամփոփել 2010-ի արդյունքները

Այս տարի հայ մարզիկները խոշոր միջազգային մրցաշարերում նվաճել են 157 մեդալ, որոնցից 43-ը` ոսկե, 51` արծաթե, 63-ը` բրոնզե:

«2010-ին նախարարության համար գերակա ուղղություններ են եղել օլիմպիական խաղերում հայ մարզիկների մասնակցությունը, երիտասարդ ընտանիքների համար բնակելի շենքերի շինարարության ծրագրերի իրագործումը, Հայաստանի և սփյուռքի երիտասարդների միջև կապերի սերտացումը»,- ասել է Պետրոսյանը:

Նախարարը նշել է, որ 2010-ին ֆեդերացիաներից ամենամեծ ֆինանսավորումը ստացել է ծանրամարտի ֆեդերացիան` 170 մլն դրամ: Այդ ֆեդերացիան բերել է ամենաշատ մեդալները: Հունահռոմեական ոճի, ազատ ոճի ըմբշամարտի և բռնցքամարտի ֆեդերացիաները ստացել են 110-ական մլն դրամ, իսկ ձյուդոյի ֆեդերացիան` 70 մլն:

Պետրոսյանը շնորհավորել է բոլորի Ամանորը և մաղթել հաջող և ուրախ տարի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---