Հայաստանի հավաքականի պաշտպան Արարատ Առաքելյանը վերադարձել է Դոնեցկի «Մետալուրգ»

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Մետալուրգի» սպորտային տնօրեն Վարդան Իսրայելյանը պաշտոնական կայքին հայտնել է այն խաղացողների անունները, որոնք 2011-ին համալրելու են ուկրաինական ակումբի կազմը:

«Նորեկները մեզ մոտ երկուսն են, բացի դրանից, մեզ մոտ վերադարձել են վարձակալությամբ այլ թիմերում խաղացող ֆուտբոլիստներ` Հայաստանի հավաքականի պաշտպան Արարատ Առաքելյանը («Բանանց»), Վյաչեսլավ Չեչերը, Չավդար Յանկովը, Իգոր Տիմչենկոն և Վիտալի Գավրիշը»,- ասել է Իսրայելյանը:

Առաքելյանը «Մետալուրգում» հանդես է եկել 2007-2009 թթ., 2010-ին խաղացել է Երևանի «Բանանցում»:

Դոնեցկի ակումբում խաղում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

Հունվարի 16-ին թիմը կմեկնի Թուրքիա, որտեղ «Մետալուրգն» անցկացնելու է առաջին ուսումնամարզական հավաքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---