Heineken Open-ի եզրափակչում Դավիթ Նալբանդյանը զիջել է Դավիթ Ֆերերին

Heineken Open-ի եզրափակչում Դավիթ Նալբանդյանը զիջել է Դավիթ Ֆերերին

PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը Heineken Open-ի եզրափակչում զիջել է իսպանացի Դավիթ Ֆերերին 6:3, 6:2 հաշվով: Դա թենիսիստների 12-րդ հանդիպումն էր և այդ հանդիպումների հաշիվն է 6:6:

Սա Նալբանդյանի առաջին մրցաշարն էր 2011թ., որից հետո նա հունվարի 17-30-ին կմասնակցի «Մեծ սաղավարտի» Ավստրալիայի բաց առաջնությանը: Առաջին շրջանում նա կհանդիպի Լլեյտոն Հյուիթի հետ (Ավստրալիա):

Նալբանդյանի հետ հանդիպման մասին Հյուիթն ասել է հետևյալը. «Դավիթը շատ լավ թենիսիտ է, նա երրորդ-չորրորդն էր աշխարհում, հաղթել է տարվա առաջնությունում և եղել է «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերի եզրափակչում կամ կիսաեզրափակչում: Դա շատ դժվար խաղ է, սակայն ես պատրաստ կլինեմ դրան»,-ասել է Հյուիթը, հաղորդում է gotennis.ru. Թենիսիստները հանդիպել են «Մեծ սաղավարտի» մրցաշարերում և Դևիսի գավաթի մրցաշարում, 3:2 հաշվով առաջատարն է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---