Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի մրցաշարի առաջին տուրում կհանդիպի Մագնուս Կարլսենի հետ

Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի մրցաշարի առաջին տուրում կհանդիպի Մագնուս Կարլսենի հետ

PanARMENIAN.Net - Գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը հունվարի 14-30 հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում կմասնակցեն շախմատի փառատոնի գլխավոր և B մրցաշարերին:

Փառատոնի առաջին տուրում Լևոն Արոնյանը, որը երրորդն է վարկանիշով, կհանդիպի Մագնուս Կարլսենի հետ, իսկ Սարգսյանը կհանդիպի Շեհար Գանգուլիի հետ (Հնդկաստան):

Մրցաշարի խաղարկային օրերն են հունվարի 15-18, 20-23, 25, 26, 28-30-ը: Հանգստյան օրերն են հունվարի 19, 24, 27-ը, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---