Էլինա Դանիելյանը «Չենտո օփեն» մրցաշարում կիսում է 2-5-րդ տեղերը11 փետրվարի 2011 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ օփեն» շախմատի փառատոնի B մրցաշարում երեք տուրից հետո գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանը, Մելիքսեթ Խաչիյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանը վաստակել են 2,5-ական միավոր: Նրանք միայն կես քայլով են ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ալեքսեյ Գավրիլովից (Ռուսաստան): Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հրաշալի ելույթ է ունենում Իտալիայի Բոլոնյա քաղաքում անցկացվող «Չենտո օփենում»: Վեց տուրից հետո հայ շախմատիստուհին վաստակել է 5 միավոր և 102 մասնակիցների մեջ բաժանում է 2-5-րդ տեղերը գրոսմայստերներ Դրեևի (Ռուսաստան), Դելչևի (Բուլղարիա) և Սալվադորի (Ֆիլիպիններ) հետ: Կես միավոր ավելի ունի գրոսմայստեր Ալբերտոն (Լյուքսեմբուրգ): Դանիելյանը, մասնավորապես, պարտության է մատնել գրոսմայստերներ Գոդենային (Իտալիա), Ի. Սոկոլովին (Հոլանդիա), ոչ-ոքի է խաղացել Դրեևի և Դելչևի հետ: Մինչև մրցաշարի ավարտը մնում է երեք տուր, հաղորդում է armchess.am-ը:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |